Երեւանում, դեկտեմբերի 1-ին, ժամը 01.40-ին, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Ծովակալ Իսակովի պողոտայում բախվել է «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ «ՎԱԶ-2107»-ի վարորդը եւ «Մերսեդես Բենց»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Նույն պողոտայում, այսօր` դեկտեմբերի 2-ին, ժամը 00.30-ի սահմաններում, պողոտայի միջնամասում գտնվող սյանն է բախվել «ՎԱԶ-21703» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետեւանքով վարորդը եւ ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























