Նոյեմբերի 11-ի առավոտյան իրանական կողմը դադարեցրել բնական գազի առաքումը Հայաստան: Այդ մասին հայտարարել է գազի տարանցման իրանական ընկերության ներկայացուցիչ Վալիալա Դինին:
Նրա խոսքերով, առաքումը դադարեցվել է հայկական կողմի խնդրանքով՝ «ծագած տեխնիկական դժվարությունների» պատճառով: Իրանական գազը հայ սպառողին կհասնի անսարքությունների վերացումից հետո:
Դինին նաեւ տեղեկացրել է, որ այս տարվա գարնանից 110-կմ-անոց գազատարով Հայաստան է առաքվել օրական 2 մլն խմ գազ, բայց այդ ծավալները կարող են հասնել մինչեւ 10 մլն խմ-ի, հաղորդում է Պրայմ-ՏԱՍՍ-ը:




























