Նորվեգիան որոշել է չեղարկել պաշտպանական արդյունաբերության ոլորտում Անկարայի նկատմամբ 2019 թվականին սահմանված սահմանափակումները։ Դրա մասին X սոցիալական ցանցում հայտնել է Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Օնջու Քեչելին։ Ըստ Քեչելիի՝ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել իր նորվեգացի գործընկեր Էսպեն Բարտ Էյդեի հետ։
«Նորվեգիայի արտգործնախարար Էյդեն հայտարարել է 2019 թվականին Թուրքիայի դեմ Նորվեգիայի կողմից սահմանված պաշտպանական արդյունաբերության սահմանափակումները վերացնելու որոշման մասին»,- գրել է Քեչելին։
«Թուրքիայի արտգործնախարարը ողջունել է այս որոշումը։ Նման սահմանափակումները չեն համապատասխանում դաշինքի ոգուն»,- հավելել է նա։





























