ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը փոխնախագահ Քամալա Հարիսի հետ հեռուստաբանավեճի ժամանակ հնարավորություն է գտել փոխադարձ հիացմունք հայտնելու Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի նկատմամբ, հայտնում է Associated Press-ը։

«Նրան ուժեղ մարդ են ասում։ Նա կոշտ, խելացի մարդ է»,- ասել է Թրամփը Օրբանի մասին՝ ի պատասխան Հարիսի այն պնդմանը, թե համաշխարհային առաջնորդները «ծիծաղում են» ԱՄՆ նախկին նախագահի վրա։

«Լսեք, Վիկտոր Օրբանն է դա ասել: Նա ասել է. «Ամենահարգված մարդը, մարդը, որից վախենում են, Դոնալդ Թրամփն է։ Մենք խնդիրներ չունեինք, երբ Թրամփը նախագահ էր»,- հայտարարել է ԱՄՆ նախկին նախագահը։