Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 12-ի նիստում որոշեց պահուստային ֆոնդից հատկացնել 390 մլն դրամ՝ Հանրային հեռուստաընկերության նոր 8-րդ հեռուստաստուդիայի շինարարության նպատակով:
Հիմնավորման մեջ նշվում է, որ դեռեւս 2023-ի ամռանը Հայաստանի եւ Չինաստանի միջեւ կնքվել է պայմանագիր, որով չինական կողմը համաձայնել է աջակցել նոր 8-րդ տաղավարի (հեռուստաստուդիայի) կառուցմանը՝ 191 մլն ժենմինբի (RMB) ընդհանուր գումարի չափով:
Մի շարք օբյեկտիվ հանգամանքներից ելնելով նախատեսված աշխատանքների իրականացման ժամանակացույցը տարվա ընթացքում ենթարկվել է փոփոխությունների, որոնք հիմնականում պայմանավորված են թե չինական կողմի կողմից 8-րդ տաղավարի կառուցման տեղավայրի ելակետային տվյալների տրամադրման ժամկետների ուշացմամբ, թե Ընկերության կողմից սույն ծրագրի շրջանակներում նախագծա-նախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման նպատակով հայտարարված թվով երեք մրցույթների չկայացմամբ՝ մասնակիցների բացակայության արդյունքում:
Այսպիսով չիրականացված աշխատանքների արժեքը կազմում է 1,157,800.1 հազ․դրամ, որից ըստ ժամանակացույցի 579,884.3 հազ․դրամի աշխատանքները նախատեսվում է իրականացնել 2024թ–ին: 2024թ–ին նախատեսված աշխատանքների համար անհրաժեշտ է հավելյալ 390 մլն դրամ։





























