Հայաստանի միջազգային պահուստները 2011 թ. երրորդ եռամսյակի ընթացքում աճել են եւ հոկտեմբերի դրությամբ կազմում են 1.95 մլրդ դոլար: Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ Կենտրոնական բանկի պաշտոնական կայքէջի հրապարակումից: Եռամսյակի սկզբին (հուլիս) պահուստները 1.78 մլրդ դոլար էին:

Նշենք, որ 2010 թ, վերջին պահուստները 1,86 մլրդ դոլար էին:

Հայաստանի միջազգային պահուստների 74 տոկոսը կամ 1.44 մլրդ դոլարը պահվում են արժեթղթերի տեսքով: 495 մլն դոլար պահվում է կանխիկ արտարժույթի կամ ավանդների տեսքով, ընդ որում՝ բոլոր այդ միջոցները Հայաստանից դուրս են: