Հայաստանի վերահսկիչ պալատը հունվարի 1-ից օպերատիվ վերահսկողություն է իրականացնելու ամբողջ հանրապետության տարածքով` թոշակների եւ նպաստների համակարգում: Այս մասին այսօր` դեկտեմբերի 2-ին Գեղարքունիքի մարզում հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի Վերահսկիչ պալատի նախագա Իշխան Զաքարյանը:
Նրա խոսքով, սա նշանակում է, որ Վերահսկիչ պալատն ամեն մարզում պետք է մեկ վարչություն ունենա, որոնք 5-6 ամիս աշխատեն` պարզելու, թե ինչպես են հաշվարկվում թոշակները, ճիշտ են տեղ հասնում, հաշվարկները ճիշտ են: «Նպաստառուների համակարգում արձանագրված ցանկացած խախտման համար խստագույն պետք է պատասխանատվություն կրի տվյալ ծառայության ղեկավարը կամ այն աշխատակից, ով թույլ է տվել այդ խախտումը: Հակառակ պարագայում, անընդհատ խոսում ենք, որ խախտումներ են լինում, սակայն դրանք շարունակվում են»,- նշեց Իշխան Զաքարյանը եւ հավելեց, որ խնդիրը պետք է հասցվի նվազագույն աստիճանի:




























