Ջորջիա նահանգի դատարանը որոշում է կայացրել բացառել 2020 թվականի նախագահական ընտրությունների արդյունքները չեղարկելու փորձի գործով Դոնալդ Թրամփի դեմ ներկայացված մեղադրանքներից երկուսը, հայտնում է BBC-ն։

Ֆուլթոն շրջանի դատավոր Սքոթ Մաքաֆին որոշել է, որ նահանգի դատախազներն իրավունք չունեն կեղծ փաստաթղթեր ներկայացնելու հետ կապված մեղադրանքներ ներկայացնել դաշնային դատարան:

Բացի այդ, դատավորը որոշել է Թրամփի 14 ենթադրյալ համախոհներից երկուսի նկատմամբ գործից բացառել փաստաթղթերի կեղծման մեղադրանքը։

Դատավորը հաստատել է մնացած մեղադրանքները, այդ թվում՝ ութն անձամբ Թրամփի դեմ:

Թրամփն ու գործին ներգրավված նրա համախոհները հերքել են իրենց մեղքը։ Թրամփի փաստաբան Սթիվեն Սեդոուն ողջունել է դատավորի որոշումը՝ ասելով, որ իր պաշտպանյալը կրկին հաղթել է։

Այս գործը, որը չորսից մեկն էր, որոնք հարուցվել էին նախկին նախագահի դեմ, անորոշ վիճակում էր հայտնվել դեռ հունիսին։