ԱՄՆ նախագահի նախկին անկախ թեկնածու Ռոբերտ Քենեդի կրտսերը շաբաթ օրը հայտարարել է, որ հետաքննվում է 30 տարի առաջ «կետի նմուշ վերցնելու» համար, հաղորդում է NBC News-ը։

«Ես նամակ ստացա Ծովային ձկնորսության ազգային ինստիտուտից, որտեղ ասվում էր, որ նրանք հետաքննում են կետի նմուշ վերցնելու իմ գործը»,- ասել է Քենեդին Գլենդելում (Արիզոնա) նախկին նախագահ Դոնալդ Թրամփի քարոզարշավի ժամանակ՝ նշելով, որ նամակը ստացել է «այս շաբաթ»:

«Այս ամենն արվում է, որպեսզի մեր կառավարությունը զենք օգտագործի քաղաքական հակառակորդների դեմ»,- հավելել է նա։ Քենեդին չի մանրամասնել կետի հետ կապված միջադեպը, սակայն նրա դուստրը նախկինում նկարագրել էր կետի հետ կապված այդ միջադեպը, որը տեղի է ունեցել տասնամյակներ առաջ:

Նրա 36-ամյա դուստրը՝ Քեթլին Քենեդին 2012 թվականին «Town & Country» ամսագրի հոդվածում ասել էր, որ երբ ինքը 6 տարեկան էր, հայրը բենզասղոցով կտրել է ծովափ նետված սատկած կետի գլուխը, կապել իրենց ավտոմեքենային, որից հետո   վերադարձել են տուն։

«Ամեն անգամ, երբ մենք արագություն էինք վերցնում, կետի հյութը լցվում էր մեքենայի ապակիների վրա, և դա մոլորակի վրա եղած ամենազզվելի  բանն էր, - պատմել էր նա այն ժամանակ ամսագրին:- Բոլորս մեր գլխին պոլիէթիլենային տոպրակներ ունեինք՝ բերանի համար նախատեսված ճեղքով, և մայրուղու վրայի մարդիկ մեզ միջնամատ էին ցույց տալիս, բայց մեզ համար դա սովորական բան էր»:

Հաղորդման ավարտից հետո Քենեդին ասել է NBC News-ին, որ ինքը երբեք կետ չի սպանել։