Բրիտանական գաղտնի հետախուզական ծառայության (MI6) ղեկավար Ռիչարդ Մուրն այցով ժամանել է Ադրբեջան, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հաղորդվում է, որ Մուրը դասախոսություն է կարդացել ADA համալսարանում:

Ադրբեջանական լրատվամիջոցները նշում են, որ Ռիչարդ Մուրը 2014-2018 թվականներին Թուրքիայում Մեծ Բրիտանիայի դեսպանն է եղել։