Դանիացի առեւտրական Լարս Էմիլ Բրուունի ժառանգները հնարավորություն են ստացել ունենալու աճուրդում վաճառված մետաղադրամներից հետո մետաղադրամների մնացած մասը, տեղեկացրել է TV2-ը։

Կոպենհագենի Odd Fellow Palæet աճուրդում նրա 286 մետաղադրամները վաճառվել են 14 820 900 եվրոյով։ Դա համապատասխանում է 110,6 դանիական կրոնին։

«Դա ավելի բարձր է, քան մենք ակնկալում էինք»,- ասել է աճուրդների դանիական Stacks' Bowers մասնաճյուղի տնօրեն Մայքլ Ֆորնիցը։

Դանիացի վաճառական Բրուունը ծնվել է 19-րդ դարի երկրորդ կեսին։ Իր ողջ կյանքի ընթացքում նա մետաղադրամներ եւ թղթադրամներ, գրքեր եւ մեդալներ է հավաքել։

Նրա կտակի համաձայն՝ հավաքածուն չէր կարելի վաճառել 100 տարվա ընթացքում։