Նարա պրեֆեկտուրայի Ֆուջիվարա պալատի ավերակներում հայտնաբերվել է ամենահին ճապոնական բազմապատկման աղյուսակը: Գտածոն հայտնում է Arkeonews-ը։
Ֆուջիվարա պալատը մեր թվարկության 7-րդ դարի Ճապոնիայի հնագույն մայրաքաղաքի ավերակներն է: 2001 թվականին այստեղ հայտնաբերվել է 16 սմ երկարությամբ փայտե ժապավեն, ենթադրվում էր, որ ինչ-որ մեկն այն օգտագործել է իր գիրը կատարելագործելու համար: Սակայն, ինֆրակարմիր լույսի օգտագործմամբ նոր հետազոտությունը ցույց տվեց, որ օբյեկտի վրա գրված է. 9 x 9 = 81; 4 x 9 = 36; 6 x 8 = 48:
Գրառումները կատարվել են չինական Kanji տառերով: Ամենայն հավանականությամբ, փայտե կտորը եղել է ավելի մեծ բազմապատկման աղյուսակի մի մասը, որը ստեղծվել է 7-րդ դարի վերջին կամ 8-րդ դարի սկզբին: Այն կարող էին օգտագործել այն պաշտոնյաները, ովքեր աշխատել են հարկերի հետ։
Նախկինում հայտնաբերված ճապոնական բազմապատկման աղյուսակներն ունեին երկու կամ երեք տող, բայց Ֆուջիվարայում հայտնաբերվածը հինգ տող ունի: Սա բնորոշ է Չին և Հան դինաստիաների չինական աղյուսակներին, որոնք ընդգրկում են մ.թ.ա. 3-րդ դարի ժամանակաշրջանից մինչև մ.թ. 3-րդ դարը։ Սակայն գիտնականները չեն բացառում, որ բազմապատկման աղյուսակը ստեղծվել է ավելի ուշ՝ որոշ տվյալներ վկայում են մեր թվարկության 7-րդ դարի մասին։

Հասանելի է
русскийԹեմա
Տեղադրություն




























