Էտալոնային նմուշի նավթի գինը բարձրանում է երկրորդ աճուրդներն անընդմեջ՝ կապված մատակարարումների հնարավոր կրճատումների երկյուղների հետ, գրել է Trading Economics-ը։

Brent-ի նոյեմբերյան ֆյուչերսների գինը Լոնդոնի ICE Futures բորսայում կազմել է մեկ բարելը 73,04 դոլար, ինչը 0,29 դոլարով (0,4 տոկոս) բարձր է, քան նախորդ աճուրդների փակման ժամանակ։ Անցած աճուրդների արդյունքներով այդ պայմանագրերը թանկացել են 1,4 դոլարով (1,6 տոկոս)՝ մեկ բարելը 72,75 դոլար։

WTI նավթի հոկտեմբերյան գնանշումները Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային աճուրդներում առավոտյան թանկացել են 0,43 դոլարով (0,6 տոկոս)՝ մեկ բարելը 70,52 դոլար։ Երկուշաբթի այդ պայմանագիրը թանկացել էր 1,44 դոլարով (2,1 տոկոս)՝ մեկ բարելը 70,09 դոլար, ինչը առավելագույնն է սեպտեմբերի սկզբից, վկայում են Dow Jones Market Data-ի տվյալները։