«Ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին» օրենքը երրորդ ընթերցմամբ հավանության է արժանացել խորհրդարանի կողմից և 84 ձայների մեծամասնությամբ միաձայն ընդունվել է, հայտնում է SOVA-ն։
Օրենսդրական փաթեթը բաղկացած է 19 օրինագծերից։ Հիմնականը «Ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին» նախագիծն է, իսկ մնացած 18-ը դրանից բխող օրինագծեր են։ Նախաձեռնության նպատակը, ըստ նրա հեղինակների, ընտանեկան արժեքների ամրապնդումն է՝ հիմնված տղամարդու և կնոջ միության և անչափահասների պաշտպանության մեխանիզմների վրա։
Դրանց թվում է ամուսնությանը փոխարինող ցանկացած փոխհարաբերությունների գրանցման արգելքը, բացառությամբ տղամարդու և կնոջ միության:
Արգելվում է սեռը փոխելու համար ցանկացած բժշկական մանիպուլյացիա, ինչպես նաև փաստաթղթերում այլ սեռ նշելը, քան անձի «գենետիկական պրոֆիլն է»:
Բացի այդ, արգելվում են «ԼԳԲՏ ապրելակերպը խթանող» միջոցառումները։ Հատուկ հանձնաժողովը կապահովի, որ արվեստի ցանկացած ստեղծագործությունում, ներառյալ գրականությունը, ֆիլմերը, ներկայացումները կամ գծանկարները, հեղինակները չխրախուսեն «նույնասեռական հարաբերությունները»:
Վրաստանի իշխող կուսակցության նախաձեռնած ԼԳԲՏ անձանց դեմ օրենսդրական փոփոխությունների փաթեթը նախատեսում է վարչական տուգանքներ՝ 800-ից 4000 լարիի (մոտ 300-1400 դոլար) չափով և քրեական պատասխանատվություն։
Վրաստանում ԼԳԲՏ անձանց իրավունքները սահմանափակող «Ընտանեկան արժեքների մասին» օրենքն ընդունվեց երրորդ ընթերցմամբ

Հասանելի է
русский



























