«Նաբուկո» նախագծի իրականացման իրատեսականությունը շատ չնչին է, որովհետեւ ես չեմ պատկերացնոմ մի գազամուղ, որը, իրականություն դառնա առանց գազի",- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանն ու հավելեց. «Առանց ռուսական կամ իրանական գազի, այդ նախագիծն իրենից ֆանտոմ է ներկայացնում»: Նրա խոսքով, գրեթե բոլոր լուրջ արեւմտյան փորձագետները, իրատեսական են գնահատում այս նախագծի PR բաղադրիչը, Թուրքիայի կողմից եւս, այս նախագիծն օգտագործվում է ԵՄ-ի հետ բանակցություններում իր կշիռը բարձրացնելու, ինչպես նաեւ Թուրքիա-Ռուսաստան բանակցություններում իր կշիռը բարձրացնելու համար, որոնք ընթանում են «երկնագույն վառելիք» ծրագրի շրջանակում:

Ինչ վերաբերում է իրանական գազի հնարավոր տարանցմանը «Նաբուկո» նախագծով, ապա քաղաքագետը խորը կասկած հայտնեց, թե դա հնարավոր է, քանի որ ԱՄՆ-ը կտրականապես դեմ է Իրանի մասնակցությանը: «Այնպես որ, „Նաբուկո“ ծրագրի մասին լուրջ խոսելն, իմ կարծիքով, լուրջ չէ»,- իր խոսքն ամփոփեց նա:

Մեկ այլ քաղաքագետ` Սուրեն Զոլյանն էլ կարծիք հայտնեց, որ քանի որ Արեւմուտքի համար խիստ կարեւոր է «Նաբուկո»-ի իրականացումը, նրանք այդ նախագծում առաջընթաց արձանագրելու համար «պետք է գոնե ինչ-որ դրական ազդանշան տային հօգուտ Ադրբեջանի», ու հենց այդ համատեսքտում պետք է դիտել ԼՂ խնդրում նկատվող աշխուժացումը: