Հունաստանը բանակցություններ կսկսի Ֆրանսիայից չորրորդ Belharra ֆրեգատը գնելու շուրջ՝ հզորացնելու համար իր նավատորմը, քանի որ երկիրը վերականգնվում է տասնամյա պարտքային ճգնաժամից, ըստ Reuters գործակալության՝ հինգշաբթի դրա մասին հայտարարել է պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը։
Հունաստանը համաձայնել է գնել երեք միավորոր Belharra ֆրեգատներ 2021 թվականին 3 միլիարդ եվրոյով՝ դրանք փոխարինելով ավելի քան 30 տարի իր ռազմածովային նավատորմում ծառայող հին ստորաբաժանումների սպառազինությունը:
«Ուրախ եմ այսօր հայտարարել Հունաստանի մտադրության մասին՝ բանակցություններ սկսել նույն տեսակի չորրորդ ֆրեգատի ձեռքբերման համար»,-շեշտել է Նիկոս Դենդիասը Ֆրանսիայի Lorian shipyards նավաշինական գործարանում անցկացված արարողության ժամանակ։
Աթենքը մշակել է 10-ամյա գնումների բազմամիլիարդանոց ծրագիր, որը ներառում է ԱՄՆ-ից մինչև 40 միավոր նոր F-35 կործանիչներ և անօդաչու թռչող սարքեր, ինչպես նաև ֆրանսիաական Rafale կործանիչներ:





























