Իսպանիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է այս շաբաթվա հարձակումները Լիբանանում բջջային կապի սարքերի վրա՝ հայտարարելով, որ միջադեպերը միջազգային մարդասիրական իրավունքի խախտում են և սպառնում են տարածաշրջանում կայունությանը:

«Բոլոր դերակատարներին զսպվածության կոչ ենք անում: Անհրաժեշտ է խուսափել էսկալացիայի հետագա սրացումից և անկանխատեսելի հետևանքներով հղի պատերազմի վտանգից»,- ասված է Իսպանիայի ԱԳՆ հայտարարության մեջ։

Դրա մասին երկրի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է Մադրիդում՝ Պաղեստինի ինքնավարության նախագահ Մահմուդ Աբասի և վարչապետ Պեդրո Սանչեսի հետ հանդիպումից մի քանի ժամ անց։