Լռութայն րոպե Բրազիլիայի առաջնությունում...Սան Պաուլոյում 57 տարեկանում մահացել է բրազիլացի հայտնի ֆուտբոլիստ Սոկրատեսը:
Reuters Brasil-ի փոխանցմամբ` Ալբերտ Էյնշտեյնի հիվանդանոցի ներկայացուցիչը, որտեղ էլ մահկանացում է կնքել ֆուտբոլիստը, հայտնել է, թե պատճառը սեպտիկ շոկն է եղել:1978թ-ին 24-ամյա Սոկրատեսը չէր ընդգրկիել աշխարհի առաջնությանը մասնակցող Արգենտինայի հավաքականի կազմում, սակայն 4 տարի անց Իսպանիայի աջնությունում Ֆալկաոյի եւ Զիկոյի հետ նույն թիմում ելույթը նրան դարձրեց համաշխարհային աստղ:
Նա դաշտում «խելացի» խաղի կողմնակից էր, իսկ խաղից դուրս հայտնի էր իր հեռետորական արվեստով եւ բժշկության նկատմամբ հետաքրքրությամբ, ինչի շնորհիվ էլ ձեռք էր բերել «դոկտոր» մականունը: Մկանների հաղթանակը խելքի նկատմամբ նրան անհանգստացնում էր նաեւ ներկայիս ֆուտբոլում:«Այսօր լինել ֆուտբոլիստ` նշանակում է լինել հիմար եւ անտաշ: Պատանեկան հավաքականների մրցախաղերը անցկացվում են դպրոցական պարապմունքների ժամերին: Այդ դեպքում հարց է առաջանում` իսկ ե՞րբ պետք է պատանի մարզիկը զարգանա»,-ասում էր ֆուտբոլիստը:




























