Ամերիկյան Կոլորադո նահանգում ոստիկանությունը ձերբակալել է հոլիվուդյան հայտնի դերասան Չարլի Շինի նախկին կնոջը` 34-ամյա դերասանուհի Բրուկ Մյուլլերին:
Ինչպես տեղեկացնում է Associated Press-ը, Մյուլլերին կասկածում են երրորդ աստիճանի հարձակման, ինչպես նաեւ վաճառքի նպատակով կոկաին պահելու մեջ: Նրան բաց են թողել 11 հազ. դոլար գրավի դիմաց: Դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 19-ին:
Նշենք, որ Մյուլլերը Շինի երրորդ կինն է: Նրանք բաժանվել էին այս տարի` երեք տարվա ամուսնական կյանքից հետո: Զույգը երկվորյակ որդիներ ունի: 2010թ-ին դատարանը մեղավոր էր ճանաչել Շինին` դանակով կնոջ վրա հարձակվելու եւ նրան սպառնալու մեջ` դատապարտելով պայմանական ազատազրկման:



























