Ռոսինֆորմինգը ահաբեկիչների և ծայրահեղականների ցանկում է ընդգրկել Doxa առցանց պարբերականի նախկին խմբագիր Արմեն Արամյանին (ՌԴ-ում ճանաչված է որպես օտարերկրյա գործակալ և անցանկալի կազմակերպություն), հայտնում է ТАСС-ը՝ վկայակոչելով գերատեսչությունը։

«Արամյան Արմեն Վարդանովիչ, ծնված 1997 թվականի հուլիսի 8-ին, Մոսկվայում»,- ասված  է հաղորդագրության մեջ։