Թե՛ ռուս, թե՛ ուկրաինացի զինվորականները սեպտեմբերին ռեկորդային թվով անօդաչու թռչող սարքեր են կիրառել՝ սկսած պատերազմի սկզբից։ Գործակալությունը համապատասխան հաշվարկներ է կատարել՝ հիմնվելով Ռուսաստանի պաշտպանության նախարարության և Ուկրաինայի զինված ուժերի զեկույցների վրա։
Ռուսաստանի պաշտպանության նախարարության հայտարարությունների համաձայն՝ մեկ ամսվա ընթացքում միջազգայնորեն ճանաչված Ռուսաստանի տարածքում խոցվել է 886 անօդաչու թռչող սարք։ Մեկ ամիս առաջ ՊՆ-ն հայտնել էր 751 ոչնչացված անօդաչու թռչող սարքերի մասին։
Ուկրաինայի Զինված ուժերի հաղորդագրություններից հետևում է, որ սեպտեմբերի ընթացքում ռուս զինվորականները գործարկել են 1331 «Շահեդ» գրոհային անօդաչու թռչող սարքեր Ուկրաինայով մեկ։ Օգոստոսին ուկրաինացի զինվորականները հաղորդել են 790 անօդաչու թռչող սարքերի հարձակման մասին՝ հուլիսի 426-ի դիմաց:
Սեպտեմբերը, գրում է գործակալությունը, նաև դարձավ պատերազմի սկզբից ի վեր առաջին միասնական օրացուցային ամիսը, որտեղ երկու կողմերից անօդաչու սարքերի հարձակումներն ամեն օր էին։





























