Սեպտեմբերի 29-ին Տորք Անգեղի այգու հարակից կիրճում կառուցվող նոր քաղաքային զբոսայգում բաց դռների օր էր հայտարարվել, որի ընթացքում այցելուները, որոնց թվում էին «Նովել Մասիվ» թաղամասի ներկա և ապագա բնակիչները, հայտնի հյուրեր, պաշտոնյաներ, այդ թվում՝ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը, ծանոթացան շինարարության ընթացքին։

Կառուցապատող «ՁՈՐԻ ԹԱՂ» ընկերութունը այգու կառուցման նախագիծը իրականացնում էԵրևանի քաղաքապետարանի հետ համատեղ՝ որպես նվեր քաղաքին։

Աշոտ Հովհաննիսյան 21 հասցեումկառուցվող զբոսայգին զբաղեցնում է 4հա տարածք և ձգվում մինչև «Նովել Մասիվ»նորակառույց բազմաֆունկցիոնալ համալիր։Այգին բացառիկ է իր նախագծով, քանի որ կառուցվում է՝ պահպանելով տեղանքի ռելիեֆը։ Զբոսայգու տարածքում նախատեսված են մեծերի ու փոքրերի ժամանցն ապահովող տարբեր հատվածներ՝ ամֆիթատրոն, խաղահրապարակներ, հեծանվուղիներ, կանաչապատգոտիներ։

Այգու կառուցման աշխատանքների առաջին փուլը, որը ներառում էր հողային աշխատանքները և բետոնային հենապատերի կառուցումը, արդեն ավարտված է, հոկտեմբեր ամսից կմեկնարկի աշխատանքների երկրորդ փուլը, իսկ արդեն 2026 թ-ի ամռանն այգին իր դռները բացի Երևանի բնակիչների և մայրաքաղաքի հյուրերի համար:

Բաց դռների օրվա ացելուները հնարավորություն ունեցան շրջելու ապագա այգու տարածքով, տեսնելու արդեն իսկ կատարված աշխատանքները, ինչպես նաև մասնակցելու կառուցապատողի կողմից կազմակերպված միջոցառմանը, որտեղ ներկայացվեցին էին «Նովել Մասիվ»բնակելի համալիրի և Տորք Անգեղի այգու նախագծերը, ինչպես նաև կազմակերպված էր ճարտարապետական նախագծերի ցուցադրություն՝ Թամանյանի թանգարանի հետ համտեղ։

PH-8.jpg (85 KB)

PH-12.jpg (74 KB)

PH-14.jpg (84 KB)

PH-46.jpg (73 KB)