Նոր Նորք վարչական շրջանի Վերածննդի այգում բարեկարգման աշխատանքներ են:

Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ զբոսայգում կառուցվել են նոր ճեմուղիներ, շատրվանային համակարգ:

Արդիականացվել է լուսավորության և ոռոգման ցանցը: Առաջիկայում կտեղադրվեն նստարանները, զրուցատաղավարները, աղբամանները և մարզասարքերը: Այգին կունենան ամբողջությամբ նոր խաղահրապարակ:

Կից՝ տեսանյութի հղումը.