Լոնդոնում ամառային Օլիմպիադա -2012-ը կբացվի «Բիթլզ» խմբի հիթերի կատարմամբ, որոնք կկատարեն լեգենդար քառյակի երկու կենդանի անդամները ` Փոլ Մաքքարթնին եւ Ռինգո Սթարը: Բրիտանական ԶԼՄ-ների փոխանցմամբ`  69-ամյա սըր Փոլը «հիացած է այդ նախագծով»,  քանի որ նման ելույթը կլինի «Խաղերի բացման լավագույն նախաբանը, եւ իրեն կտեսնեն միլիոնավոր մարդիկ ողջ աշխարհում»:

Մաքքարթնին միաժամանակ առաջին անգամ  լրագրողներին բացեիբաց խոստովանել է, որ համերգների նախօրեին իրեն տանջում են գիշերային մղձավանջները, իբր From Me To You երգի ներքո հանդիսատեսը լքեում է  սրահը:

«Մենք բոլորս միասին ենք եւ ամեն ինչ հրաշալի է, սակայն հանկարծ մարդիկ վեր են կենում եւ հեռանում: Այդ ժամանակ ես շրջվում եմ մյուսների կողմն ու ասում ` եկեք սկսենք Long Tall Sally-ը, եւ նրանք կվերադառնան»,- Մաքքարթնիի խոսքերն է մեջբերել ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: