ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը թույլ չի տա, որ Ուկրաինան անկում ապրի, եթե հաղթի նոյեմբերին կայանալիք ընտրություններում։ Նման կարծիք է հայտնել Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ (2019-2022) Բորիս Ջոնսոնը The Daily Telegraph-ին տված հարցազրույցում։
«Շատ կարևոր է, որ մենք հասկանանք, որ Ուկրաինայի պայքարը բացարձակապես էկզիստենցիալ է Եվրոպայում ազատության և ժողովրդավարության համար։ Եթե Ուկրաինան ընկնի, դա կատարյալ աղետ կլինի։ Եվ նա [Դոնալդ Թրամփը] հասկանում է սա։ Չեմ կարծում, որ նա ցանկանում է պատմության մեջ մտնել որպես այն տղան, ով սկսել է իր երկրորդ ժամկետը ոչ թե Ամերիկան կրկին հզոր դարձնելով, այլ Խորհրդային Միությունը կրկին հզորացնելով»,- ասել է Ջոնսոնը։
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի Դաշնությունը հատուկ ռազմական գործողություն չէր սկսի Ուկրաինայում, եթե Թրամփը գլխավորեր Վաշինգտոնի վարչակազմը։
«Թրամփի առավելություններից մեկը նրա լիակատար անկանխատեսելիությունն է։ Դրա համար ես նայում եմ, թե ինչ է նա իրականում արել միջազգային հարթակում և համեմատում եմ նրա մասին մարդկանց ասածների հետ: Նա վտարել է 60 ռուս լրտեսների։ Նա շատ ավելի կոշտ է եղել Սիրիայի նկատմամբ, քան դեմոկրատական վարչակազմը: Նա ավելի խիստ էր Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումների) նկատմամբ։ Նա ուկրաինացիներին Javelin հրթիռներ է տվել»,- ընդգծել է Ջոնսոնը։
Թրամփը թույլ չի տա, որ «Ուկրաինան ընկնի», եթե հաղթի ընտրություններում. Ջոնսոն

Հասանելի է
русский



























