Իսրայելի զինված ուժերը հարված են հասցրել Լիբանանի հարավում հիվանդանոցի կողքին գտնվող մզկիթին՝ լրացնելով քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտների աճող ցուցակը, որոնց դեմ նրանք գրոհել են, տեղեկացրել է Al Jazeera-ն։

Սալահ Գանդուր հիվանդանոցը տեղեկացրել է, որ նրա ինը բժիշկներ եւ բուժքույրների անձնակազմը վիրավորվել են ծանր հարվածների հետեւանքով, տարհանման մասին Իսրայելի նախազգուշացումներն ստանալուց հետո։

Իսրայելցի զինվորականները հավաստիացնում են, որ լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման մգրոհայինները գտնվել են մզկիթում, երբ այն ենթարկվել է հարձակման, բայց ոչ մի ապացույց չի ներկայացվել։

Լիբանանի պետական ազգային լրատվական գործակալությունը տեղեկացրել է, որ հիվանդանոցի տարածքը Բինթ-Ջբեյլ քաղաքում «ենթարկվել է իսրայելական գնդակոծման»։

AFP գործակալությունը տեղեկացրել է, որ հիվանդանոցի տնօրենը հայտնել է շենքին հասցված ուղիղ հարվածի մասին, ինչի հետեւանքով այնտեղ գտնվողները տարհանվել են։