Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ծննդյան օրվա առիթով նվեր է ուղարկել, լրագրողներին ասել է պետության ղեկավարի միջազգային գործերի գծով օգնական Յուրի Ուշակովը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստին»։
«Թուրքիայի նախագահը հատուկ նվեր է ուղարկել իր երեկոյան խոսակցությունից առաջ»,- տեղեկացրել է Կրեմլի ներկայացուցիչը։
Ուշակովը նշել է, որ դա «լավ թուրքական նվեր» էր։ Ընդ որում, պատասխանելով հարցին, թե արդյոք այդ նվերը պետծառայողների համար թույլատրելի երեք հազար ռուբլու սահմաններում էր, Ուշակովը նշել է, որ նվերը «մի փոքր ավելի» արժեր։
Խոսելով այն մասին, թե էլի ինչ է ստացել Պուտինը ծննդյան օրը, նախագահի օգնականը պատասխանել է, որ «նվերներ եղել են»։





























