Ռուսական զորքերը հոկտեմբերի 8-ի առավոտյան հրթիռային հարված են հասցրել Խարկովին, տեղեկացրել է քաղաքապետ Իգոր Տերեխովը։ Նրա խոսքով՝ հրթիռներն ընկել են քաղաքացիական ձեռնարկության վրա։
Փլուզվել է Խարկովի Արդյունաբերական շրջանի ենթակառուցվածքը, տեղեկացրել է մարզային վարչության պետ Օլեգ Սինեգուբովը։ Թե որ օբյեկտին է հասցվել հարվածը՝ չի նշվել։
Վերջին տվյալներով՝ վիրավորվել է 21 մարդ։ Հոսպիտալացվել է 17 տուժած, այդ թվում 16-ամյա պատանի, տեղեկացրել է Իգոր Տերեխովը։ Տուժածներից երեքը ծանր վիճակում են, ասել է Սինեգուբովը։
Ուկրաինայի իշխանությունների ներկայացուցիչները նշել են, որ պարզում են զինատեսակը, որի օգնությամբ ՌԴ զորքերը հասցրել են հարվածը։
ՌԴ ՊՆ-ում Խարկովին հասցված հարվածը չեն մեկնաբանել։





























