Աշխատանքային այցով Ռուսաստան մեկնած Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովից առաջ փայտ է կտրատել։

«Пул Первого» Telegram ալիքը հրապարակել է լուսանկար, որը պատկերում է Բելառուսի նախագահի աշխատանքի արդյունքը։

«Առաջինի մարզանքը պաշտոնական օրակարգից առաջ:

Այս մարզանքի համար փայտ կարելի է գտնել նաև Մոսկվայում

Пул-ը գրանցել է արդյունքը»,- նշել է Telegram ալիքը։

Լուկաշենկոն փայտ է կտրում նաև Բելառուսի իր նստավայրում, գրում է ՏԱՍՍ-ը։

Նրա մամուլի ծառայությունը բազմիցս ցուցադրել է տեսահոլովակներ։ Լուկաշենկոն կարող է առաջին հարվածով կտրել փայտը։