Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը ԴիջիԹեք Էքսպո 2024-ի իր բացման խոսքում կարևորել է հայ-ամերիկյան տեխնոլոգիական համագործակցությունը և ԱՄՆ արդյունաբերության դերը Հայաստանում նորարարության խթանման գործում: Այս մասին հայտնում են ՀՀ–ում ԱՄՆ դեսպանությունից։

«Տեխնոլոգիաների ոլորտում հայ-ամերիկյան համագործակցությունը խթանում է տնտեսական աճն ու ստեղծում աշխատատեղեր, որոնք շահավետ են երկու երկրների համար»,–ասել է դեսպանը: