Նախընտրական քարոզարշավի սկզբից ի վեր իշխող կուսակցության գովազդային պաստառներն ու տեսանյութերը բազմիցս քննադատության առիթ են դարձել...

Վրաստանի մայրաքաղաքի փողոցներում հայտնվել են իշխող «Վրացական երազանքի» նախընտրական նոր պաստառները։ Դրանց վրա արնագույն ֆոնին պատկերված են ընդդիմության ներկայացուցիչները և թոկերով նրանց բռնած ձեռք, և մակագրված է «Ո՛չ պատերազմին։ Ո՛չ գործակալներին»: Դրա մասին հայտնում է «Эхо Кавказа»-ն:

Նախընտրական քարոզարշավի սկզբից ի վեր իշխող կուսակցության գովազդային պաստառներն ու տեսանյութերը բազմիցս քննադատության առիթ են դարձել ոչ միայն երկրի ներսում, այլև արտերկրում։ Ավելի վաղ «Վրացական երազանք»-ն իր գովազդում Ուկրաինայի պատերազմից տուժած քաղաքները համեմատել է Վրաստանի իշխող կուսակցության օրոք վերականգնված կամ կառուցված շենքերի հետ։

Երեք հեռուստաալիքներ՝ «Մթավարի»-ն, «Ֆորմուլա»-ն и «Պիրվելի»-ին հրաժարվել են հեռարձակել նման գովազդ՝ պատճառաբանելով, որ դրանք պարունակում են ռազմական քարոզչություն, վախ են սերմանում ընտրողների մեջ և խախտում են էթիկայի կանոնները: Սակայն Վրաստանի կապի ազգային հանձնաժողովը մերժումը համարել է խախտում և նշված հեռուստաալիքների նկատմամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություն է կազմել։

Ավելի վաղ հանձնաժողովը խախտումների արձանագրություն էր կազմել նաև «Մթավարիի», «Ֆորմուլա»-ի և «Պիրվելի»-ի նկատմամբ «Վրացական երազանքի» նախընտրական տեսանյութը եթերից հեռացնելու համար: Տեսանյութում ցուցադրել են քաղաքացիական ակտիվիստներն ու ոչ կառավարական կազմակերպություններիի ներկայացուցիչները և զուգահեռ «Ո՛չ ասեք հասարակության բարոյական այլասերումին և ընտրե՛ք ավանդական արժեքները» կոչ էր հնչում: