Դեկտեմբերի 5-ին մահացել է լեգենդար լեհ երգչուհի Վիոլետա Վիլլասը, ով ունեցել է ամենաբարձր ձայնը եւ եղել է ազգային սեքս-խորհրդանիշը: Կինը մահացել է գյուղական բնակավայրում` իր տանը 73 տարեկան հասակում:
Չեսլավա Չեսլակը ( երգչուհի իրական անունն է) իր տեսակի մեջ անկրկնելի եւ միակ օպերային եւ էստրադային երգչուհի էր, թատրոնի եւ կինոյի դերասանուհի, ինչպես նաեւ բազմաթիվ երաժշտական կոմպոզիցիաների եւ երգերի խոսքերի հեղինակ: Նրա կարիերան սկսվել է 1960 թվականի լեհական ռադիոյում: Այնուհետեւ ճանաչում է ձեռք բերել Սոպորտի փառատոնում, ինչից հետո նա ստացել է համաեվրոպական ճանաչում:
Ֆիլմերում նա նկարահանվել է Ֆրենք Սինատրայի, Շարլ Ազնավուրի, Սեմի Դեւիսի եւ Պուլ Անկայի հետ: Նա ունեցել է բացարձակ լսողություն, նվագել է մի քանի երաժշտական գործիքով:
2011 թվականի փետրվարի 14-ին, իր ստեղծագործական գործունեության 50-ամյակին նվիրված բենեֆիսին, Վիոլետա Վիլլասին շնոհրվել է Լեհաստանի մշակույթի եւ ազգային ժառանգության նախարարի Gloria Artis շքանշան, գրում է «Բիրեւոյ լիդեր»-ը:



























