Չեչնիայի առաջնորդ Ռամզան Քադիրովի ծննդյան արարողությանը մասնակցելու համար հոլիվուդյան դերասանուհի Հիլարի Սվոնքը թուրքական շինարարական ընկերությունից 1,5 մլն հոնարար է ստացել։
Դերասանուհի Հիլարի Սվոնքը մի հաղորդման ժամանակ հայտնել է, թե իրեն խաբել են՝ ասելով, թե մասնակցելու է խաղաղությանը նվիրված մի միջոցառման։ «Ես Քադիրովի մասին չէի լսել։ Իրականում ամոթալի քայլ արեցի։ Մասնակցության համար ինձ 1,5 մլն դոլար է տվել թուրքական շինարարական մի ընկերություն»,-ասել է դերասանուհին։
Թուրքական Milliyet-ը ուշադրություն է դարձնում այն հանգամանքի վրա, որ լրագրողները Քադիրովին հարցրել էին, թե աստղերի համար հատկացվող գումարները որտեղից, ինչին ի պատասխան, նա ասել էր, թե Ալլահն է տալիս։
Նշվում է, որ Քադիրովի ծննդյան արարողությանը մասնակցել են նաեւ Ժան Կլոդ Վան Դամը, Վանեսսա Մեյը եւ այլ հայտնի դեմքեր։



























