Իսրայելի «Շին Բեթ» անվտանգության ծառայության ղեկավարը Կահիրեում հանդիպել է Եգիպտոսի հետախուզության պետի հետ՝ վերսկսելու բանակցությունները Գազայում դեռևս պահվող պատանդների ազատ արձակման շուրջ, հաղորդում են իսրայելական լրատվամիջոցները։

Ենթադրվում է, որ առնվազն 100 մարդ, որոնք գերեվարվել էին անցյալ տարվա հոկտեմբերի 7-ին տեղի ունեցած հարձակման ժամանակ, մնում են Գազայում:

Պարզ չէ, թե նրանցից քանիսն են դեռ ողջ։ Հրադադարի դիմաց նրանց ազատ արձակելու շուրջ բանակցությունները հիմնականում փակուղի են մտել:

Պատանդների ընտանիքները հույս ունեին, որ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի առաջնորդ Յահյա Սինվարի սպանությամբ բանակցությունները կվերսկսեն, սակայն Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն հասկացրեց, որ մարտերը կշարունակվեն:

Գազայում ՀԱՄԱՍ-ի ղեկավար Խալիլ ալ Հայյան ասել է, որ գերիները չեն վերադառնա այնքան ժամանակ, քանի դեռ Իսրայելը չի ​​ավարտել պատերազմը և դուրս չի բերել իր զորքերը Գազայից: