Հարավային Օսիայի խորհրդարանը դիմել է հանրապետության քաղաքացիներին, որում ասվում է, որ նախագահական ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու վերաբերյալ Գերագույն դատարանի որոշումը պարտադիր է բոլորի համար:

Խորհրդարանի պատգամավորները քաղաքացիներին կոչ են արել «մտածել հետագա դիմակայության հնարավոր հետեւանքների մասին» եւ բոլոր հարցերը լուծել իրավական հարթության մեջ, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:

Խորհրդարանը նաեւ դատապարտել է ցանկացած գործողություն, որը կնպաստի լարվածության խորացմանը:

«Այդպիսի սադրիչները միանշանակ օս ժողովրդի թշնամիներն են»,-վստահ են պատգամավորները: