Ռուսաստանի կողմից Հայաստանի ազատագրման և հայ և ռուս ժողովուրդների բարեկամության և համագործակցության 200-ամյակի կապակցությամբ միջոցառումներին նախապատրաստվելու համար նպատակ ունեմ Հայաստան հրավիրել վերջերս Մոսկվայում տեղի ունեցած «Ճանաչիր Ռուսաստանն ավելի լավ» խորագրով ֆորում ցուցահանդեսը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Անմահ Գունդ» միջազգային շարժման գլխավոր համակարգող ներկայացած Մհեր Ավետիսյանը։

«2028 թվականին լրանում է Ռուսաստանի կողմից Հայաստանի ազատագրման և հայ և ռուս ժողովուրդների բարեկամության և համագործակցության 200-ամյակը։

Միջոցառումներին նախապատրաստվելու համար նպատակ ունեմ Հայաստան հրավիրել վերջերս Մոսկվայում տեղի ունեցած «Ճանաչիր Ռուսաստանն ավելի լավ» խորագրով ֆորում ցուցահանդեսը: Այն հնարավորություն կտա մեր հայրենակիցներին ավելի լավ ճանաչելու ժամանակակից Ռուսաստանը և համագործակցության ծրագրեր իրականացնել ռուս գործընկերների հետ։

Այդ խիստ կարևոր իրադարձության միջոցառումների մշակման նպատակով նախաձեռնում եմ հասարակական կազմկոմիտեի ձևավորում և հրավիրում համագործակցության բոլոր նրանց, ովքեր ցանկանում են իրենց լուման ներդնել հայ-ռուսական հարաբերությունների հետագա զարգացման համար։

Կազմկոմիտեն կկրի վերածնունդ անվանումը։

Համագործակցության նպատակով դիմել 

[email protected] էլեկտրոնային հասցեով»,- գրել է նա։