Հոկտեմբերի 29-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին հայտնում են կուսակցությունից։

Նշվում է, որ վարչությունը որոշել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում առաջադրել Սրբուհի Գալյանի թեկնածությունը։

 Հիշեցնենք, որ Արդարադատության նախկին նախարար Գրիգոր Մինասյանը հոկտեմբերի 1-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել և ազատվել ՀՀ Արդարադատության նախարարի պաշտոնից։ Նախքան այդ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության որոշ պատգամավորներ նախաձեռնել էին ստորագրահավաք՝ Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության հարցը քննարկման առարկա դարձնելու համար: