«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության առաջադրմամբ Արդարադատության նախարար կնշանակվի Սրբուհի Գալյանը, ով ներկայումս զբաղեցնում է Գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Նիկոլ Փաշինյանն ու գրառմանը կից կադրեր հրապարակել այսօր՝ հոկտեմբերի 29-ին տեղի ունեցած վարչության նիստից։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի հրապարակած տեսանյութից կարելի է հասկանալ, որ ըստ էության, մամուլում շրջանառվող լուրերն այն մասին, որ Եղիշե Կիրակոսյանը և  Գագիկ Ջհանգիրյանը նույնպես առաջադրվել են որպես Արդարադատության նախարարի թեկնածուներ, համապատասխանում էին իրականությանը՝ հաշվի առնելով, որ նրանք նույնպես ելույթ են ունեցել վարչության նիստի ընթացքում։