Վրաստանի դատախազությունը, ներքին գործերի նախարարությունը եւ Հատուկ քննչական ծառայությունը սկսել են հնարավոր հանցագործությունների փաստերի հետաքննությունը, որոնք կատարվել են նախընտրական շրջանում եւ ընտրությունների օրը, 47 քրեական գործերով։
Այս մասին նշվել է Վրաստանի դատախազության հայտարարությունում, տեղեկացրել է SOVA-ն։
Հետաքննությունները վերաբերում են ընտրակեղծիքների հնարավոր փաստերին, ընտրողների կամքի վրա ազդեցությանը, քվեարկության գաղտնիքի խախտումներին, կաշառատվությանը, լրագրողական գործունեությանը խանգարելուն, բռնությանը եւ սպառնալիքներին, գույքի փչացմանն ու ոչնչացմանը։
Հետաքննություններն սկսվել են ընդդիմադիր եւ կառավարող կուսակցությունների, ԿԸՀ եւ հասարակական կազմակերպությունների դիմումների, ինչպես նաեւ ԶԼՄ-ներում տարածված տեղեկության հիման վրա, ավելացել են գերատեսչությունում։
Այժմ քննությունը հարցում է իրականացնում այն անձանց շրջանում, որոնք տեղեկացված են հնարավոր հանցագործությունների մասին, նշանակում է համապատասխան փորձաքննություններ, ուսումնասիրում է տեսանյութերը եւ պարզում հանցակիցներին, իրականացնում համապատասխան քննչական եւ ընթացակարգային գործողություններ։
Դատախազությունում առանձին տեղեկացրել են, որ Մառնեուլի ընտրատեղամասում լցոնումների փաստով բռնել են երկու մարդու։





























