Պետական կառավարման մասնագետ, տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանն ազատ է արձակվել։ 

«Մի քանի քննչական գործողություններ վերջապես ավարտելուց հետո Հովհաննես Ավետիսյանն ազատ արձակվեց»,- հայտնել է փաստաբան Արսեն Բաբայանը։ 

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նախօրեին ձերբակալվել է պետական կառավարման մասնագետ, տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանը։ Նրան ձերբակալել են ապօրինի զենք պահելու կասկածանքով։

Նշենք, որ  Ասպրամ Կրպեյանն ու Գառնիկ Դանիելյանն այցելել են ապօրինի ձերբակալված 9 քաղաքացիներին: «Քիչ առաջ գործընկերոջս՝ Գառնիկ Դանիելյանի հետ այցելեցինք ՁՊՎ-ում ապօրինաբար պահվող 9 արժանապատիվ քաղաքացիներին: Բոլորը վճռական ու մարտական են տրամադրված: Այս բիրտ քաղաքական բռնաճնշումները հերթական ապացույցն են Հայաստանի Հանրապետությունում հաստատված  կոյուղային ժողովրդավարության»,- գրել էր Ասպրամ Կրպեյանն իր ֆեյսբուքյան էջում: