5 մլրդ դրամ ներդրումով Հին Արենի գինեգործարանի ընկերությունն ընդլայնվել է, արտադրողականությունը 7 անգամ ավելացվել: Հայտնում են ՀՀ կառավարությունից:
Անհրաժեշտ սարքավորումների ներմուծման համար աջակցել է պետությունը` ազատել ներմուծման մաքսատուրքերից: Տնտեսած միջոցներով ընկերությունը նոր աշխատատեղեր է բացել, կրճատել ծախսերն ու նվազեցրել ինքնարժեքը:




























