«Գոյ» թատրոնը կվերսկսի իր բնականոն աշխատանքը: Այս մասին «Գոյ» թատրոնը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել:

«Արդարադատության նախարարությունը փաստեց, որ 9 ամիս շարունակ ապօրինաբար դադարեցվել է «Գոյ» թատրոնի գործունեությունը:

Այդ պատճառով նոյեմբերի 4-ին Ժամը 11:00-ից «Գոյ» թատրոնը կվերսկսի իր բնականոն աշխատանքը մինչ այդ գործով դատարանի վերջնական վճիռը:

Լիահույս ենք, որ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրենը չի խոչընդոտի և կենթարկվի օրինական պահանջին»,- ասված է հայտարարության մեջ: