ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 5-ին կընդունի 28 նոր օտարերկրյա դեսպանների հավատարմագրերը, տեղեկացրել է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Աղբյուրի համաձայն՝ արարողությունը կկայանա Կրեմլի Մեծ պալատի Ալեքսանդրյան սրահում։
Հավատարմագրերը հանձնողների մեջ կլինի նաեւ Ռուսաստանում Հայաստանի նոր դեսպան Գուրգեն Արսենյանը։




























