ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի գիտության եւ տեխնոլոգիաների գծով խորհրդական Թերենս Թաոն դարձել է աշխարհի ռեկորդակիր IQ ամենաբարձր մակարդակով. նրա ինտելեկտի գործակիցը 225-230 է։ Այս մասին գրել է BBC Science Focus ամսագիրը։
Թաոն, որին անվանում են «մաթեմատիկայի Մոցարտ», Լոս Անջելեսի Կալիֆոռնիական համալսարանի ամենաերիտասարդ պրոֆեսորն է։ Նա սկսել է համալսարանական մակարդակով գիտությամբ զբաղվել ինը տարեկանում, իսկ 16-ում արդեն աշխատում էր դոկտորական ատենախոսության վրա։
Մաթեմատիկոսը հրապարակել է 300 գիտական աշխատանք եւ 17 գիրք։
Հոկտեմբերին Alcohol and Alcoholism ամսագիրը գրել է, որ դպրոցում բարձր IQ ունեցողները ավելի մեծ շանս ունեն ալկոհոլիկ դառնալու մեծ տարիքում։ Այսպիսի եզրակացության են եկել Տեխասի համալսարանի Հարավարեւմտյան բժշկական կենտրոնի գիտնականները։ Նրանց հաջողվել է պարզել, որ IQ-ի յուրաքանչյուր մեկ կետով բարձրացման հետ ալկոհոլի օգտագործման հավանականությունն ավելացել է 1,6 տոկոսով։
Օգոստոսի 18-ին հոգեբանները նշել են այն նշանները, որոնք կարող են վկայել մարդու ինտելեկտի բարձր գործակցի (IQ) մասին։ Մասնագետները նշել են ընթերցելու սերը, անկարգությունը, զրույցն ինքն իր հետ եւ գիշերային կենսակերպը։





























