Եթե դուք կարծում եք, թե  ձեր աշխատանքը ձեզ գլխացավ է պատճառում,  մի պահ մտածեք, թե չինացի կասկադյոր Լի Սանի աշխատանքն ինչպիսի գլխացավ կարող է առաջացնել: Daily Mail-ը  գրում է 47-ամյա չինացու «սխրանքի»  մասին, ով իր օրերն անցկացնում է գլխիվայր կանգնելով: Իր այդ հնարքը նա գործածում է արդեն 20 տարի: Մեխի վրա նա կարող է կանգնած մնալ ավելի քան 10 վայրկյան: Դրանից հետո Լիի  գլխի վրա ընդամենը ոչ մեծ հետք է մնում: