Դրամահատարանի նշան չունեցող ամերիկյան հազվագյուտ 10 ցենտանոցն աճուրդում վաճառվել է 506 հազար 250 դոլարով, ինչը գրեթե 30 անգամ գերազանցում է 46 տարի առաջ վաճառված գումարը, գրում է UPI-ն։
GreatCollections-ընկերությունը, որը կազմակերպել էր 1975 թվականի աճուրդը, հայտնել է, որ մետաղադրամը 1978 թվականին 18 հազար 200 դոլարով գնել են Օհայո նահանգի կոլեկցիոները և նրա մայրը և այն ընտանիքում մնացել է մոտ 50 տարի:
Կոլեկցիոների ընտանիքը որոշել է աճուրդի հանել մետաղադրամը, և այն գնահատել է «Proof-67» մետաղադրամների գնահատման պրոֆեսիոնալ ծառայությունը, որից հետո այն վաճառվել է 506 հազար 250 դոլարով:
«Աշխարհից հետաքրքրվել էին այս ժամանակակից հազվագյուտ իրով՝ լուրջ կոլեկցիոներներ Գերմանիայից, Ճապոնիայից և Մեծ Բրիտանիայից, ինչպես նաև ԱՄՆ-ից. ավելի քան 400 եզակի հայտատուներ ակտիվորեն հետևում են աճուրդի ընթացքին», -պատմել է GreatCollections-ի նախագահ Յեն Ռասելը:
10 ցենտանոցն ուշագրավ է նրանով, որ չունի Դրամահատարանի «S» տառով նշանը, ինչը վկայում էր, որ այն հատվել է Սան Ֆրանցիսկոյում: Սա ընդամենն առ այսօր հայտնի երկու նմուշօրինակներից մեկն է:
«Սա ժամանակակից մետաղադրամների սրբության սրբոցն է, որը բացակայում է Սմիթսոնյան ինստիտուտի, ANS-ի և ANA-ի հավաքածուներում: Աշխույժ սակարկություններից հետո այն ի վերջո շահեց մեր երկարամյա հաճախորդը, որը գնահատում է հաճախ շուկայում չհայտնվող հազվագյուտ առարկաները: Նրա նպատակն է, որ իր ընտանիքը ունենա այն հաջորդ 46 տարիների ընթացքում, ինչպես վաճառողի ընտանիքը, որն այն հանձնել է GreatCollections-ին»,- նշել է Ռասելը:





























