Մարդու ուղեղը ֆիլմ դիտելու ընթացքում բարդագույն ձեռնածություն է կատարում, ինչպես ցույց է տվել նոր հետազոտությունը։
Ըստ գիտնականների՝ սկանավորումները ցույց են տվել, որ ուղեղի 24 տարբեր ցանցեր և հատվածներ տեսարանից տեսարան գործի են դրվում են՝ կախված նրանից, թե որքան դժվար է եղել ֆիլմին հետևելը կամ ինչ է կատարվում է էկրանին տվյալ պահին:
Արտասովոր հետազոտության արդյունքները հրապարակվել են Neuron հանդեսրում:
Ուղեղի «գործադիր հսկողության» ցանցերը՝ ոլորտները, որոնք կապված են ծրագրման, խնդիրների լուծման և տեղեկատվության առաջնահերթության հետ, հակված են գործի դնել, երբ ֆիլմի բովանդակությունը դառնում է բարդ կամ ոչ միանշանակ: Բայց ավելի հասկանալի տեսարանների ժամանակ ուղեղը տեղեկատվության մշակումը փոխանցում է մասնագիտացված գործառույթներ ունեցող տարածքներ։
«Գործադիր վերահսկողության տիրույթները հակված են ակտիվ լինել բարդ առաջադրանքներում, երբ ճանաչողական ծանրաբեռնվածությունը մեծ է»,-ասում է Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի գիտաշխատող, առաջատար հետազոտող դոկտոր Ռեզա Ռաջիմեհրը: - Թվում է, որ երբ ֆիլմի տեսարանները բավականին ընկալելի են, օրինակ, երբ կա հստակ խոսակցություն, լեզվական ոլորտներն ակտիվ են: Բայց իրավիճակներում, որոնք ներառում են համատեքստ, իմաստաբանություն և երկիմաստություն պարունակող բարդ տեսարաններ, ավելի շատ ճանաչողական ջանք է պահանջվում, և ուղեղը անցնում է գործադիր վերահսկողության ընդհանուր ոլորտների օգտագործմանը»:
Հետազոտության համար գիտնականները վերլուծել են 176 երիտասարդների ուղեղի ֆունկցիոնալ մագնիսառեզոնանսային շերտագրությունները, ովքեր մեկ ժամ են անցկացրել՝ դիտելով կարճ հոլովակներ՝ «Սկիզբ»-ը, «Սոցիալական ցանց»-ը և «Տանը՝ մենակ»-ը ֆիլմերից:
Օգտագործելով արհեստական բանականություն՝ հետազոտողները հայտնաբերել են ուղեղի ցանցերն ու հետևել, թե ինչպես են դրանք առնչվում ֆիլմի բովանդակության հետ՝ ներառյալ մարդկանց, կենդանիներին, առարկաներին, երաժշտությանը, խոսքին և պատմությանը:
Օրինակ, տարբեր ցանցեր գործի են դրվում, երբ մարդիկ ճանաչում են մարդկային դեմքերը կամ մարմինները, հետևում են շարժմանը, հայտնաբերում են վայրեր և ուղենիշներ, դիտում են մարդկանց և անշունչ առարկաների փոխազդեցությունները, մշակում են խոսքը կամ մեկնաբանում են սոցիալական փոխազդեցությունները:





























