Փարիզում դեկտեմբերի 15-ին կայանալիք ԵԽԽՎ դիտարկման հանձնաժողովի նիստում կուսումնասիրվի Ադրբեջանում խոսքի ազատության վիճակը:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը, այս թեմայով ելույթ կունենան Ադրբեջանում ԵԽԽՎ դիտարկման հանձնաժողովի համազեկուցողներ Ջոզեֆ Դեբոնո Գրեխը եւ Պեդրո Ագրամունտ ֆոն դը Մորան:
Կհրապարակվի նաեւ «Amnesty International» կազմակերպության զեկույցը, տեղի կունենա կարծիքների փոխանակում` Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում «Amnesty International»-ի տնօրենի տեղակալ Ջոն Դալհուզենի մասնակցությամբ:




























