«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՄՔՍ Արմենիա» բորսայում այսօր` դեկտեմբերի 9-ին արտարժույթի առուվաճառքի գործարքներ չեն կայացել, թեեւ ամերիկյան դոլարն առաջարկվել է ավելի ցածր գնով, քան երեկ:
Ամերիկյան դոլարի առաջարկի գինն այսօր կազմել է 383.25 դրամ, թեեւ երեկ միջին գինը 383.73 դրամ էր: Այսպիսով` թեեւ բորսայում գործարքներ տեղի չեն ունեցել, դոլարը գտնվում է թուլացման փուլում:
Կանխիկ արտարժույթի շուկայում փոխանակման կետերն առայժմ իջեցրել են դոլարի առքի փոխարժեքը (մինչեւ 381 դրամ), սակայն վաճառքի փոխարժեքը, ինչպես եւ երեկ, 384 դրամ է:




























