Չինաստանի, Հյուսիսային Կորեայի և Իրանի հետ Ռուսաստանի աճող տնտեսական և ռազմական համագործակցությունը սպառնում է Եվրոպային, Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանին և Հյուսիսային Ամերիկային, Ըստ Reuters գործակալության՝ երեքշաբթի հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։

Լրատվամիջոցները նշում են, որ Ռյուտեի հայտարարությունն, ըստ երևույթին, ուղերձ էր ԱՄՆ հաջորդ վարչակազմին:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ բանակցություններից առաջ ունեցած ելույթի ժամանակ Ռյուտեն խոսել է այն վտանգի մասին, որն, իր կարծիքով, ներկայացնում է Ռուսաստանին ռազմական օգնությունը Հյուսիսային Կորեայից և Իրանից։

«Միևնույն ժամանակ, Չինաստանն աջակցում է Ռուսաստանի տնտեսությանը, աջակցում է նրա պաշտպանական արդյունաբերությանը և ամրապնդում է իր ձայնը համաշխարհային ասպարեզում։ Ռուսաստանը Հյուսիսային Կորեայի, Իրանի և Չինաստանի հետ համագործակցելով ոչ միայն սպառնում է Եվրոպային, այլև խաղաղությանն ու անվտանգությանը, այո, այստեղ՝ Եվրոպայում, այլ նաև Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանին և Հյուսիսային Ամերիկայում»,-հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։